Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ. ԱՆ Խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով

ՀՀ. ԱՆ Խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

 

Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով։

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել։ Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,-ասաց Վերահսկիչ պալատի նախագահը` նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով  փորձնական աշխատել են  կրթության և գիտության նախարարության մի քանի ծագրերի ստուգման ընթացքում։ 

«Արդյունքը մեծ էր։ Հենց ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ վերադարձվեցին պետական բյուջե կամ նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվեցին այլ ծրագրերի կատարմանը»,-ասաց Իշխան Զաքարյանը։

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։ 

«Մենք խնդիրն ընդհանուր բարձրացնում ենք, բայց երբեմն պարզվում է, որ մի քանի հասցեատեր կա»,-ասաց նա` բերելով տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը։ Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։

Այս կապակցությամբ Արմեն Մուրադյանը ևս հավաստեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որն ինքնին ոլորտի զարգացման խիստ անհրաժեշտ գործիք է։ Առանց տվյալների այդ բազայի յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է կասկածի տակ վերցվել։ 

Իշխան Զաքարյանը ներկայացրեց բացահայտված այլ թերություններ ևս։ Առանձնակի կարևորեց դեղերի խնդիրը։ Նշեց, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել։ Դա նշանակում է, որ գնման ցանկացած պայմանագիր պետք է ստուգվի մի քանի դիտակետով` գինը (արյո՞ք այն իրատեսական է և շուկայական արժեքներին մոտ), որակը (արդյո՞ք այն ապահովում է անհրաժեշտ արդյունավետությունը) և հասցեականությունը։ Սա վերաբերում է գնումների ամբողջ համակարգին։ Նշվեց, որ այս առումով դեղերի որակի խնդիրն առկա է։ Ոչ առանց հիմքի դժգոհություններ կան կենտրոնացված գնումներով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերի և տեղական արտադրության որոշ դեղերի  որակից։

«Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում։ Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը` հասցեականության ապահովման առումով»,-ասաց Իշխան Զաքարյանը։

Հիշեցնելով ինսուլինիով ապահովման  2008-2009թթ. ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված լուրջ բացթողումները` Իշխան Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտություն չկար ամեն տարի մրցույթ կազմակերպելու, եթե ակնհայտ էր, որ այդ նույն դեղը մշտապես որոշակի քանակությամբ պետք է։ Որպես դրական օրինակ բերվեց ինսուլինի ձեռք բերման նպատակով  անմիջապես արտադրողի` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ 5 տարվա  պայմանագրի կնքումը։

«Համարձակորեն պետք է առաջ գնանք և երկարաժամկետ նման պայմանագրեր կնքենք։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել գերմանիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մի քանի հեղինակավոր կազմակերպություններից բերվող դեղերն ուղարկենք կրկնակի փորձաքննության»,-ասաց Իշխան Զաքարյանը։

Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունը հայտնեց։

«Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները։ Եւ մենք հետևողականորեն շարունակելու ենք  դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը` համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,-ասաց Արմեն Մուրադյանը։

«Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները։ Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Որպես օրենսդրական բաց ներկայացվեց դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիակական բնութագրում միայն մեկ չափորոշչի` երկրում նրա գրանցված լինելու առկայությունը։ Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան։ Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։

«Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն։ Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ` հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք։ Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք։

 

Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել։ Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության  բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը։ 

Նախարարը նաև տեղակացրեց, որ հակատուբերկուլոզային ծառայությունում բացահայտված խնդիրները բազմակողմանի ուսումնասնիրության են ենթարկվել։ Արդյունքում երկու կառույցները միավորվել են, Վերահսկիչ պալատի կողմից արված դիտողությունների արդյունքում ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ են կատարվել, ինչն այսօր արդեն տնտեսումների հնարավորություն է տվել։

Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ այժմ իրականացվող  երեք ծրագրի ուսումնսիրության ընթացքում  առկա բոլոր խնդիրները համատեղ կքննարկվեն և վերլուծությունների արդյունքում լուծումներ կգտնվեն։

«Նախարարը ճիշտ նկատեց, որ նաև օրենսդրական դաշտի բացն է խոչընդոտում։ Մենք բոլոր հնարավորությունները կօգտավործենք խնդիրներին պարզ ու տեսանելի լուծումներ տալու համար»,-ասաց Իշխան Զաքարյանը` առաջարկելով առկա այլ խնդիրներին ևս անդրադառնալ, մանավանդ, որ սոցիալական ծրագրերը մեկ առ մեկ դեռ պետք է ուսումնասիրվեն։ 

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրները օր առաջ  լուծելու և  իրավիճակը բարելավելու նպատակով։ 

Իշխան Զաքարյանին շնորհակալություն հայտնելով կատարած այցի համար` Արմեն Մուրադյանը կոչ արեց նախարարության բոլոր կառույցներին ու ստորաբաժանումներին, ջանադրաբար օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Առավել ևս, որ Վերահսկիչ պալատն ամենաբարձր մակարդակով աջակցության իր պատրաստակամությունն է հայտնում։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ